vendredi 21 janvier 2011

ArGos

Հարցազրույց ազգությամբ հայ, ծնունդով Լոռեցի, սակայն Ֆրանսիայում ապրող ու այնտեղ ստեղծագործող ռեփեր Argos King Argishti-ի հետ հարցազրույցը:

I

Ողջույն, Արգոս: Ո՞ր տարիքից ես սկսել ռեփ կարդալ, և ի՞նչն է քեզ ոգեշնչել գնալ այդ քայլին:
Բարև Տիգրան ջան: Ռեփը սկսել եմ 13 տարեկանից ու մտել եմ այդ աշխարհ, որպեսզի հայկական ցեղասպանության մասին պատմեմ, որ մարդիկ իմանան, հասկանան, չմոռանան…
Ո րքանո՞վ ես ներթափանցել ֆրանսիական ռեփի մեջ:Ի՞նչ հաջողությունների ես հասել այդ երկրում:
Սկիզբը դժվար էր, ինչպես միշտ: Սկսել եմ գրել 13 տարեկանից, իսկ ձայնագրվել` 16-ից Մորտոն ԿՈՈՊԱ-ի սուդիայում` նրա օգնությամբ: Իմ աշխատանքով ես ճանաչվեցի Ֆրանսիայում բոլոր հայերի մոտ, հրավիրվեցի համերգի, որի ժամանակ ներկայացրեցի իմ երգերից մեկը` “ PEUPLE MASSACRE(Կոտորված ազգ)“:
Ի՞նչի մասին է քո ռեփը: Ո՞րոնք են այն հիմնականթեմաները, որոնց դու անդրադառնում ես քո գործերի մեջ:
Իմ ռեփը մելոնխոլիկ ռեփ է: Շատ եմ պատմում Հայաստանի ու հայերի մասին: Միչտ գովաբանում եմ, մեր ազգնեմ մարդկանց ներկայացնում: Ավելի շատ գրում եմ երգեր, որոնք ունեն իմաստ, որոնք պատմում են իրական դեպքերի մասին: Նայում եմ աշխարհին, նրա տխուր վիճակին ու ներշնչվում եմ:
Հայկական սփյուռքը բավականին մեծ է Ֆրանսիայում:Երբ իմանում են, որ դու հայ ես, արդյոք դա խանգարում էքեզ ու քո գործերին, թ՞ե օգնում է:
Ճիչտ է, այստեղ շատ են հայերը, բայց ոչ մի դեպքում դա ինձ չի խանգարում: Ասեմ ավելին` օգնում է: Հպարտանում եմ, որ ֆրանսիացիները հպարտանում են մեր ազգով, մեր մշակույթով, մեր ավանդույթներով: Այստեղ հայերս կարծես իրար ձուլված լինենք. միշտ մեկս մյուսին օգնում ենք, ինչով կարողանում ենք, իսկ հայերին հաճելի է է, որ իրենք էլ ունեն իրենց ներկայացուցիչը ֆրանսիական ռեփի ասպարեզում:
Ի՞նչ նպատակներ ունես` կապվաց քո ընտրած ուղու հետ:Ինչպե՞ս ես տեսնում քեզ այս ոլորտում օրինակ 5 տարիհետո:
ՈՒզում եմ աշխարհով մեկ ճանաչված լինեմ: Կարծում եմ, որ այսպես բոլոր արտիստները կպատասխանեն: Բայց ոչ թե, որ շատ գումար ունենամ, այլ որ մարդիկ ինձ ճանաչեն, իմանան, որ հայ եմ, ու որ մեր հայ ազգն էլ հպարտանա ինձանով: Ինձ ապագայում չեմ ուզում պատկերացնել: Միչտ մնում են ռեալիստ, չեմ սիրում շատ երազել: Քրդնաջան աշխատում եմ, որ ուզածիս հասնեմ:
Վերջին անգամ ե՞րբ ես եղել Հայաստանում: Արդյոքհետևու՞մ ես հայկական ռեփ ինդուստրիայում տեղիունեցող իրադարձություններին:
Ծավոք սրտի գնալուցս հետո ժամանակ չեմ ունեսել վերադառնալ Հայաստան: Դպրոցն ու ռեփը շատ ժամանակ են  խլում ինձանից: Շատ եմ կարոտել երկիրս. ամպայման կգամ: Հայկական ռեփ ասպարեզին հետևում եմ ամպայման, ուրախանում եմ տեսնելով, որ Հայաստանում ռեփը  ընդունվեց:
Կարո՞ղ ես նշել մեկ հայ և մեկ համաշխարհայինմասշտաբի ռափերի, որոնց հետ կցանկանասհամագորցակցել:
Հայ ռեփերներից կուզեմ Միշոյի ու ՀՏ Հայկոյի հետ երգել, իսկ համաշխարային մասշտաբի ռեփերներից` Էմինեմի:
Շնորհակալուտյուն հարցազրույցի համար, Արգոս:Ցանկանում եմ քեզ նորանոր հաջողություններ:
Շնորհակալություն ձեզ

Հ.Գ
Արգոսի հետ ունեցած մեր հարցազրույցի շարունակությունը նրա ֆանատները կարող են կարդալ վաղը, ինչը խոստանում ենք, որ
ձեզ հաստատ կհետաքրքրի։